Օհանյան․ Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը շուրջ երկու տարի չի աշխատել
Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը շուրջ երկու տարի չի աշխատել. սա պետական կառավարման լուրջ բացթողում է։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Միայն վերջին մեկ ամսում նկատեցինք, որ ԱԱԾ պետի գլխավորությամբ այդ հանձնաժողովի նիստ է անցկացվել։ Այսինքն` շուրջ 2 տարի այդ գործընթացը հատվածական ձևով են իրականացրել, և քննադատելուց հետո սկսեցին աշխատել»,– ասաց նա։
Ըստ Օհանյանի` գերիների, պատանդների և անհետ կորածների հարցով դժվարություններ են եղել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միշտ բացակայել է ուղիղ կապը։
«Բայց կարծում եմ, որ ներկայիս իշխանությունների օրոք այս վերջին բանակցային գործընթացում այդ կապը պետք է լինի։ Այդ կապի շրջանակում ԱԱԾ–ից պետք է հետաքրքրվել` օպերատիվ-հետախուզական գործողություններն ամբողջությամբ են իրականացվել, թե ոչ»,–ասաց պատգամավորը։
Նա հայտնեց, որ շաբաթ օրը Վարդենիսում այցելել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից մեկի ընտանիք. տղայի մարմինը մինչ օրս մնում է միջդիրքային տարածությունում։ Օհանյանի խոսքով` պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այն մարմինները, որոնք միջդիրքային հատվածում են, վերադարձվեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կայացել է գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.