Սիմոնյան․ Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը
Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար։ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ ՌԴ խաղաղապահներն էլ չօգտագործեն Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները», - հիշեցրել է Սիմոնյանը։
Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը կարևորագույն հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:
Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.