Գերմանիայում ոստիկանությունը որոշել է փակել սուրբծննդյան բոլոր շուկաները
Գերմանական Դյուսելդորֆի ոստիկանությունը որոշել է փակել քաղաքի բոլոր սուրբծննդյան շուկաները՝ «պոտենցիալ սպառնալիքի» պատճառով։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Թերթի տվյալներով՝ իրավապահներին ահազանգ է ստացվել անհայտ անձի կողմից, որը սպառնացել է բեռնատարով մխրճվել ամբոխի մեջ Դյուսելդորֆի քաղաքապետարանի մոտ։ Ոստիկանությունը, ամեն դեպքում, տագնապ է հայտարարել։
Քաղաքի բոլոր շուկաները փակվել են ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 17.00-ին): Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնի մի մասը, մուտքը դեպի շատ փողոցներ սահմանափակվել են։
Սուրբծննդյան տոնավաճառների մոտ հերթապահում են արտակարգ ծառայությունները, դրանց բոլոր մուտքերը նույնպես արգելափակված են։
Ավելի վաղ ամենամյա սուրբծննդյան տոնավաճառները չեղյալ էին հայտարարել նաև Բեռլինի իշխանությունները։
Իշխանությունները խոստացել էին տոնավաճառներ բացել դեկտեմբերի 1-ից, սակայն փոխել են որոշումը՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ։
Ենթադրվում է, որ ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների աշխատանքի սահմանափակումը, ինչպես նաև վարակի դեմ պայքարի այլ միջոցները կտևեն մինչև հունվարի 1-ը:
Կազմակերպիչներն արդեն ապամոնտաժել են Պոտսդամեր հրապարակում կառուցված սուրբծննդյան շուկան, որը Բեռլինում ամենաշատ այցելվողներից մեկն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.