«Հրապարակ»․ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՔԵՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐ «ՆՍՏԵՑ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլև դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։
Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետևեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման և ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։
Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.