Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ԻԲՐ ԶՍՊԵԼՈՒ ԹԵՀՐԱՆԻՆ
Բաքվի և էրդողանական բարբարոսական վարչախմբերի կողմից Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման թալիշներով բնակեցված և Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում համատեղ զորավարժության անցկացումը հերթական հանդուգն և լկտի քայլն է ուղղված Իրանի դեմ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մերձավորարևելյան առյուծ Իրանին նման մարտահրավեր նետելն ակնհատորեն հղի է նրանով, որ իբր «Եղբայրական բռունցք» հորջորջվող այս ռազմական գործողությունից հետո, որի ընթացքում փորձարկվելու է նաև դեպի Իրան բարբարոսական զինուժի գետանցման սցենար, չի բացառվում, որ Թեհրանը վերջնականապես կորոշի կտրել թշնամական «բռունցքի» բազուկը հենց ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Թալիշստանի տարածքում։
Ակնհայտ է, որ թե՛ Բաքվի և թե՛ էրդողանական վարչախմբերը լավ հասկանում են, որ Իրանի վրա ուղղակի ռազմական հարձակումն աղետալի հետևանքներ կունենա նրանց համար, ուստի նման զորավարժության անցկացումը միտված է իբր զսպելու Թեհրանին՝ հատկապես Հայաստանի տարածքով իրենց պատրանքների «թուրանական միջանցքին» ի վերջո տիրանալու առումով։
Հետևաբար, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա «թուրանական» տանդեմից բխող ընդհանուր գոյութենաբանական մարտահրավերները, Հայաստանը և Իրանը պետք է ձևավորվեն թեկուզ լռելյայն դաշինք՝ միմյանց հետ համակարգելով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման՝ բնական ազգային պետությունների ձևաչափի բերման ծրագրի ճանապարհային քարտեզը և գործողությունների հստակ հաջորդականությունն ու ռեսուրսները, որոնք մեկընդմիշտ ավարտին կհասցնեն քաղցկեղային այս պալարից մեր տարածաշրջանն ազատելու արդար և աստվածահաճո գործը»,- գրել է իրանագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.