ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԱՆՎՃԱՐ ՏՈՄՍԵՐ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
«Առաջին ալիք»-ը հաղորդում է, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին»։
Ներկայացնում ենք սույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ապիկարության և ապազգային գործունեության հետևանքով «սահմանամերձ» դարձած բնակավայրերի կորուստները, որոնք փորձ է արվում փոխհատուցելու «Եվրատեսիլի» տոմսով ։
- Սեպտեմբերի 13-15-ը Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղահանվել էր առնվազն 7600 անձ, այդ թվում՝ 1437 երեխա:
- Սպանվել է 4 քաղաքացիական անձ, վիրավորում է ստացել 6 անձ։
- Ադրբեջանի ԶՈՒ կողմից գնդակոծվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս քաղաքները, Տեղ, Գեղամասար համայնքերը։
- Ընդհանուր առմամբ մասնակի կամ ամբողջությամբ ավիրվել էր 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 1 բանկետների դահլիճ, 4 ախոռ։
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ավելի քան 30 հազար երեխա չէր կարողանում հաճախել դպրոցներ և մանկապարտեզներ։ Լրջագույն խնդիրներ են առաջացել նաև արտադպրոցական ուսումնական հաստատություններում ՝ քոլեջներում, ուսումնարաններում և այլն ։
- Ադրբեջանի ԶՈՒ թիրախում են հայտնվել 172 դպրոցներ և 69 մանկապարտեզներ։
- Վնասվել է էլեկտրացանցային 7 օբյեկտ, ջրամատակարարման 5 օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց։ Հարվածի տակ են հայտնվել շտապօգնության 2 մեքենա, 4 մասնավոր մեքենա։
Անհրաժեշտ է նշել, որ դե-ֆակտո իշխանությունների մեղքով սահմանամերձ գոտում հայտնված վերոհիշյալ բնակավայրերի բնակիչները վերադարձել են, սակայն ոչ ամբողջությամբ․ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի մշտական սպառնալիքի առկայությունը և գրեթե ամեն օր տեղի ունեցող սադրանքները՝ վտանգ կա այդ բնակավայրերի աստիճանական հայաթափման։ Խաթարվել է այդ բնակավայրերի բնականոն կյանքը, որոշ վայրերում, օրինակ՝ Ջերմուկում, բնակիչները գտնվում են ադրբեջանցիների մշտադիտարկման տակ, խաթարվել են նաև գյուղատնտեսական աշխատանքները, դաշտում աշխատող գյուղացիները հայտնվում են ադրբեջանական կրակի տակ։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չունեն անվտնագության որևէ երաշխիք, անգամ երեխաների համար դպրոց հաճախելն այլևս անվտանգ չէ ։
Առկա խնդիրները լուծելու, դիրքերը պատշաճ կահավորելու, պաշտպանական ենթակառուցվածքները ամրացնելու, ադրբեջանցի ագրեսորներին ՀՀ ինքնիշխան տարածքից վռնդելու փոխարեն դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողացել են ստիպել համակերպվել բնակիչներին իրենց՝ այլևս սահմանամերձ գոտում հայտնվելու փաստի հետ, այլև, անվտանգության երաշխիքների ապահովումը, երեխաների խաղաղ մանկությունը փորձում են փոխհատուցել «Եվրատեսիլի» տոմսով։
Դասական պոպուլիզմի կանոների համաձայն, դե-ֆակտո իշխանությունները` իրապես խարխլելով անվտանգային բոլոր համակարգերը և խաղալով հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ` գրավիչ փաթեթավորումով ինչ-որ բան են փորձում հրամցնել մարդկանց և համոզել, որ նրանց կորուստները իրականում այդքան էլ ահռելի չեն և միանգամայն ենթակա են փոխհատուցման: Կարճ ասած` մեկը տալու դիմաց տասը վերցնում են:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.