Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և քննարկել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին։
«Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»,–նշել է նա։
Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:
Դումանյանն ու Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:
Շվիդկոյն իր հերթին նշել է, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».