Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, և դա տագնապալի է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա պարզաբանեց, որ ծայրահեղ աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց եկամուտը օրական 2,15 դոլարից քիչ է, ուստի նրանք չեն կարող բավարարել սննդի նվազագույն կարիքները։
Փորձագետը հիշեցրեց, որ աղքատության մակարդակը Հայաստանում մնացել է գրեթե նույն մակարդակում՝ 26,5 տոկոս։
«0,8 տոկոսով աճել է այն մարդկանց թիվը, որոնք չեն կարող ձեռք բերել նվազագույն պարենային զամբյուղում ներառված բոլոր անհրաժեշտ մթերքները։ Հայաստանում աշխատողների 25-30 տոկոսն աղքատ է։ Աշխատող աղքատների թիվը նվազել է, ինչը կապված է 2021 թվականին անվանական աշխատավարձի 10,2 տոկոսով բարձրացման հետ։ Բայց այս թվերը հարաբերական են, քանի որ նախորդ տարի 7,7 տոկոս գնաճը հարվածել է նրանց վճարունակությանը»,- ընդգծեց Պարսյանը։
Նա ասաց, որ աղքատների կեսը չի օգտվում սոցիալական ծրագրերից։ Երբ կառավարությունը հայտարարում է ծրագրերի մասին, դրա կարիքն ունեցողների միայն 50 տոկոսն է օգտվում դրանցից, իսկ մնացածների վիճակը, հաշվի առնելով գնաճը, շարունակում են միայն վատանալ։
«Հայաստանում ամենաաղքատ մարզը Գեղարքունիքն է, որտեղ 2021 թվականի դրությամբ աղքատության մակարդակը կազմել է 49,1 տոկոս, երկրորդ տեղում Շիրակի մարզն է (46,9 տոկոս), երրորդում՝ Տավուշի մարզը (38,2 տոկոս)։ Այսինքն՝ Հայաստանի ամենախիտ բնակեցված մարզերում մարդկանց կենսամակարդակը շարունակում է ընկնել, ինչը հարված է հասցնում երկրի անվտանգությանը»,- հավելեց Պարսյանը։
Նա կոչ արեց, բացի նպաստներից, իրականացնել նաև տնտեսական ծրագրեր և լուծել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։
Նրա խոսքով՝ նպաստների ու կենսաթոշակների տրամադրման ճիշտ, հասցեական քաղաքականության ճանապարհով կարելի է արագ լուծել ծայրահեղ աղքատների խնդիրը։
«Բացի այդ, պետք է փոխել քաղաքականությունը եկամտահարկի հավաքագրման ոլորտում և այդ բեռը չդնել նվազագույն աշխատավարձին մոտ եկամուտ ունեցող մարդկանց վրա։ Ապագայում աղքատների սերունդներն էլ են աղքատ լինելու, քանի որ կառավարությունն այս ուղղությամբ ոչինչ չի անում»,- ասաց տնտեսագետը։
Նա պարզաբանեց, որ աշխատատեղերի աճը, որը հիմնականում կապված է «ստվերից» դուրս գալու հետ, չի հանգեցնում աղքատության մակարդակի նվազման, քանի որ այդ աճը ձեռք է բերվում աշխատողների եկամուտների նվազման կամ չավելանալու հաշվին։
«Գնաճի մակարդակը, ըստ 2022 թվականի հունվար-նոյեմբերի տվյալների, կազմել է 8,7 տոկոս, իսկ նպաստներն ու կենսաթոշակները աճել են այս աճին ոչ համաչափ։ Հաջորդ տարի բարձր գնաճային ֆոնը կպահպանվի՝ հաշվի առնելով հարկերի տեսակների աճը, արտարժույթների փոխարժեքի տատանումները, ինչպես նաև միջազգային իրավիճակը։ Ըստ 2022 թվականի տվյալների, որը կհրապարակվի հաջորդ տարի, աղքատության մակարդակի ցուցանիշներում փոփոխություններ չեն լինի»,- եզրափակեց Պարսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.