ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերը վկայում և հաստատում են, որ պետք է վարժվել նոր իրողություններում ապրելուն։ Ադրբեջանի մշտական սադրանքների իրողություններում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կյանքում իր «իրավունքները» ներկայացնելուն և ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթները սահմանափակելու փորձերին։
Այսօր ՌԽԶ-ի պատասխանատվության գոտում անպատեհ խափանվում են մեքենաները, իրենց «իրավունքներն» են ներկայացնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների «բնապահպանները», վաղը կհայտնվեն ինչ-որ այլ «իրավապաշտպաններ», չի բացառվում, որ ԼԳԲՏ համայնքի ադրբեջանցի ներկայացուցիչները նույնպես որոշեն փակել Լաչինի միջանցքը, որպեսզի ստուգեն, թե ինչպես են պահպանվում իրենց իրավունքները Լեռնային Ղարաբաղում…
Զարմանալի բան առանձնապես չկա։ Բազմաթիվ առումներով իրավիճակը հիշեցնում է այն, որ ստեղծվել էր Ղարաբաղում և նրա շուրջ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում։ Մի կողմից՝ ադրբեջանցիների մշտական սադրանքներ, մյուս կողմից՝ ղարաբաղյան անկոտրում դիմադրություն։ Երրորդից՝ միջազգային հանրության աջակցություն։ Չորրորդից՝ այսօր ռուսաստանյան իշխանությունների, իսկ 90-ականների սկզբին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ջանքեր՝ վերահսկողության տակ պահելու իրավիճակը, ջանալով հակամարտության մեջ չմտնել Բաքվի հետ, ժամանակ առ ժամանակ էլ նույնիսկ թողտվություն ցուցաբերելով նրա նկատմամբ։
Ի՞նչ ընդհանուր բան կա և ո՞րն է տարբերությունը այն ժամանակվա և այսօրվա դասավորության մեջ: Սեփական ճակատագիրն ինքնուրույն վճռելու Արցախի ձգտումը փոփոխությունների չի ենթարկվել։ Ինչպեսև սեփական պետություն կառուցելու կամքը։ Ինչպեսև գիտակցումը, որ պետք է պաշտպանել սեփական իրավունքները, և անել դա, եթե հարկ կա, զենքը ձեռքին։
Բաքուն առաջվա պես մաքսիմալիստ է իր պահանջներում։ Ինչպեսև 90-ականների սկզբին։ Դա արտացոլվում է հենց թեկուզ նրանում, որ խոսելով Արցախի հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ Բաքուն մերժում է նույնիսկ բնակավայրերի տեղանուններն ինքնուրույն որոշելու նրա իրավունքը։ Այդպես էր 90-ականների սկզբին, երբ Բաքուն «օրենք» ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին, նույնպիսի քաղաքականության ենք ականատես նաև հիմա։
Մոսկվան այսօր, ինչպեսև 90-ականների սկզբին, մտադիր է վերահսկողության տակ պահել իրավիճակը։ Թույլ չտալ բռնության բռնկումներ, ապահովել տարածաշրջանի կայուն կյանքը: Բայց, ինչպեսև 90-ականների սկզբին, կատարելով իրենց հիմնական գործառույթը, ապահովելով արցախցու նորմալ կյանքի իրավունքը, օգնելով նրան այդ խաղաղ կյանքի հաստատման գործում, այսօրվա խաղաղապահները, ինչպեսև 90-ականների սկզբի ԽՍՀՄ ուժայինները, բնավ մտադիր չեն կոշտ դիմակայության մեջ մտնել Բաքվի հետ։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹՈՒՅԼ ՕՂԱԿԸ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է։ Եթե 80-ականների վերջին և 90-ականների սկզբին հայ հասարակությունը միասնական բռունցք էր Արցախի համար պայքարում, և կար ըմբռնում, որ հանուն Արցախի պետք է հաղթահարել զրկանքները, ապա հիմա... Արժե՞ արդյոք ընդգծել հայ հասարակության մեջ այսօր տիրող տրամադրությունները։ Սեփական իրավունքների համար արցախցիների պայքարի ընկալման մեջ առկա այդ տարբերության արտացոլումն է նաև Արցախի վերաբերյալ վերջին քվեարկությունը խորհրդարանում։
Այսօրվա իշխանությունը բացահայտ ասում է, որ «իջեցնում է նշաձողը» Արցախի իրավունքների պաշտպանության հարցում։ Մոտավորապես այնպես, ինչպես 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանն էր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասում, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավար հանրապետություն լինել Ադրբեջանի կազմում։
Բայց այն ժամանակ, 90-ականների սկզբին, ցուրտ ու բնավ ոչ կուշտ տարիներին, փողոցի ճնշման տակ և ի հեճուկս իշխանության, ընդդիմությանը հաջողվեց խորհրդարանով անցկացնել օրենքը, որն արգելում է Երևանին ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում։ Այսօր փաստացի նմանատիպ փորձը ձախողվեց։ Չկա փողոցի ճնշումը։ Հասարակությունը նախընտրում է ջայլամի կեցվածքը, և դա ձեռնտու է իշխանությանը, որն ամեն կերպ խրախուսում է էպիկուրյան տրամադրությունները։ Հենց սա, այլ ոչ թե Ադրբեջանն է այսօր գլխավոր վտանգը Լեռնային Ղարաբաղի համար, նրա ամենադժվար հաղթահարելի մարտահրավերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 09:55
Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.
-
2025-06-13 10:06
Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.
-
2025-06-12 09:25
Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна.
-
2025-06-11 09:19
Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично.