Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունն ամբողջ կազմով ժամանել է Ադրբեջան
Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական F-16 ինքնաթիռները մասնակցում են Իրանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, հայտնում է Turan-ը։
Զորավարժությունների ընթացքին հետևելու համար Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ողջ հրամանատարությունը։ Այսպես, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ ժամանել են գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսևերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար Էրջյումենտ Թաթլիօղլուն և այլ զինվորականներ։ Թուրքական պատվիրակության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել արդիական հարցերի շուրջ, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Շարունակվող «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի և թուրք զինվորականները գիշերը և սահմանափակ տեսանելիության պայմաններում կատարել են տարբեր առաջադրանքներ։ Այս փուլում ոչնչացվել է կեղծ հակառակորդի տեխնիկան և կենդանի ուժը, ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը ժամանել է զորավարժությունների անցկացման շրջան՝ հետևելու նրանց առաջընթացին։ Հիշեցնենք, որ զորավարժություններն ընթանում են Իրանին սահմանակից Աստարայի, Իմիշլիի և Ջաբրայիլի շրջաններում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.