Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Վոլկովի հետ
Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին, խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:
Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել նման սադրանքները կանխելու և ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաև ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութն է, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:
«Չի կարող այնտեղ լինել որևէ անցակետ, միջանցղքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ որ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք ասել ենք, որ դա անընդունելի է և ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Ադրբեջանական կողմը անցակետի տեղադրման փաստը հիմնավորում է, թե իբր միջանցքով զենք- զինամթերաք է տեղափոխվում, այնինչ հիմնավորումն անընդունել է և չփաստարկված:
Քննարկված հարցերի շրջանակը, բայց, ավելի լայն է եղել: Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».