Ստոլտենբերգ․ ՌԴ-ի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը որևէ ազդակ չի հղել այն մասին, որ պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Բայց ո՛չ ես, ո՛չ Բրյուսելը չպետք է որոշենք դա։ Ուկրաինացիները պետք է որոշեն` երբ է գալու բանակցությունների ժամանակը»,– «Financial Times» թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է Ստոլտենբերգը։
Նա կրկնել է դաշինքի դիրքորոշումը, որ ՆԱՏՕ–ն աջակցում է Ուկրաինային, որը որպես ինքնիշխան պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել էր, որ Կիև ուղարկվող լայնածավալ օգնությունը արևմտյան երկրներին ավելի ու ավելի է ներքաշում հակամարտության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».