Ենթադրում եմ` մինչև տարեվերջ հանդիպում կլինի. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ենթադրում է, որ խաղաղության բանակցությոոնների հարցով մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կլինի։ Միրզոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին։
«Այս պահին հանդիպում պլանավորված չէ, սակայն ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կունենանք։ Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, ակտիվ ու կառուցողական ենք այս բանակցություններում։ Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կունենանք խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ, չնայած այդպես էինք հայտարարել»,–ասաց Միրզոյանը հավելելով, որ եթե չստացվի մինչև տարեվերջ պայմանագիր կնքել, բանակցությունները կշարունակվեն։
Նրա խոսքով` խաղաղության կամ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են:
«Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, և մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, և մենք էլ հանդես կգանք մեր առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց դրա համար էլ բանակցություններ են գնում»,–ասաց Միրզոյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».