Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆ

Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի իբր տեղադրման հետ կապված պատմությունը բավական ցուցանշական է։ Այդ «լուրն» ի սկզբանե անհեթեթ էր, այն աստիճան էր դա հակասում ոչ միայն Մոսկվայի դիրքորոշմանը, Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերին, այլև պարզ տրամաբանությանը։ Չէ՞ որ «ադրբեջանական հսկիչ անցակետի» հարցը պարզապես Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) հրամանատարի իրավասության մեջ չէ։ Նման հարցի առաջացման դեպքում որոշում կարող են կայացնել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդները։

Այո, «լուրը» շատ արագ հերքվեց Արցախի համապատասխան կառույցների կողմից. պարզվեց, որ խոսքը կարող է վերաբերել միայն ՌԽԶ-ի կողմից հսկողության տեխնիկական միջոցների՝ սկաներներ և այլ սարքերի հնարավոր օգտագործմանը: Այ դա՝ այո, ՌԽԶ-ի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովի իրավասությունն է, թե հատկապես ինչպես, ինչ տեխնիկայի կիրառմամբ լուծել առաջադրված խնդիրը, ապահովելով Լաչինի միջանցքի անվտանգ աշխատանքը:

Բայց այն, թե որքան արագ աղմուկ բարձրացավ այդ կեղծ լուրի պատճառով, վկայում է վտանգավոր գործընթացների մասին, որոնք գաղտագողի նախապատրաստվել են իշխող թիմի կողմից։ Նախ՝ այն մասին, թե որքան հեռուն է գնացել ցանկացած անհեթեթության հավատալու պատրաստ սեփական հասարակությանը հիմարացնելու գործընթացը։ Երկրորդ՝ ռուսատյաց տրամադրությունները հասել են այն աստիճանի, որ եթե վաղը ինչ-որ մեկը գրի, թե Լավրովը Մոսկվայում պայմանավորվել է Բայրամովի հետ Երևանը Բաքվին հանձնելու մասին, ապա դրան էլ կհավատան։ Եվ հարկ կլինի պաշտոնապես հերքել։

Իհարկե, նման միտումներն ի հայտ են եկել բնավ ոչ միանգամից։ Դրանում մեծ ավանդ ունի ոչ միայն անմիջականորեն Փաշինյանի թիմը, այլև, վարչապետի կողմից գուրգուրված, այսպես կոչված՝ արտախորհրդարանական ընդդիմությունը։ Ակներև օրինակը Լևոն Շիրինյանն է՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորն ու մառազմատիկ հայտարարությունների գծով առաջատարը։ Սորոսական ալիքներից մեկին տված հարցազրույցում նա վերջերս հայտարարեց, թե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ռումբ է, որը Կրեմլը դրել է Հայաստանի պետականության տակ»։

Հարցը Ռուբեն Վարդանյանի անձը չէ։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նրան, մարդկանց սիրտը հարկադրաբար չես գրավի: Բայց եթե շատ բարդ մարտահրավերների առջև կանգնած Արցախի քաղաքական վերնախավն ընդունել է Վարդանյանին, պատասխանատու պաշտոն վստահել նրան, ապա պետք է հարգել այդ ընտրությունը։

Բայց բանն այն է, որ Փաշինյանի կերակրած արտախորհրդարանական «ընդդիմության» համար Արցախը ոչ միայն կարևոր չէ, այլև պարզապես պետք չէ նրանց։ Այդ արշավի նպատակը մեկն է. ամեն գնով վարկաբեկել Ռուսաստանին, ամեն գնով թուլացնել նրա դիրքերը տարածաշրջանում, հետևաբար՝ նրանց պետք չէ որևէ ՌԽԶ Արցախում, ինչ հետևանքների էլ որ դա հանգեցնի։ Դրա համար էլ Շիրինյանի և նրա համախոհների համար ողջ Արցախը ոչ այլ ինչ է, քան «Կրեմլի գործակալներ»։

Մեկ այլ անհեթեթություն էլ այն է, որ այդ «ընդդիմության» ճամբարում է Վազգեն Սարգսյանի եղբայրը, այն մարդու, ում վաստակը հայկական բանակի ստեղծման գործում ընդունում են նույնիսկ նրան հակակրանքով վերաբերվողները։ Այն մարդու, որն այնքա՜ն բան է արել դրա մարտունակությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ 90-ականների Ռուսաստանի ռազմական ղեկավարության հետ իր անձնական կապերի շնորհիվ։ Այսօր Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, սատարում է իր եղբոր ստեղծած հայկական բանակը փլուզած թիմին և ամեն հարմար առիթով պախարակում Ռուսաստանին։

Ընդհանրապես, անկեղծ ասած, նրանցից շատերին, ում Փաշինյանը պարբերաբար հրավիրում է գյալաջիի, պետք էր պատասխանատվության ենթարկել ռասիստական տրամադրություններ բորբոքելու համար, այն աստիճան նրանք չեն չափավորում իրենց՝ ռուսատյաց հրապարակային հայտարարություններում։ Բայց նման բան, իհարկե, չի լինի, քանի որ, ինչպես ասաց Փաշինյանը Քննչական կոմիտեի քննիչների առջև իր ելույթում, այս կամ այն գործը հարուցելիս և վարույթ սկսելիս գլխավորը՝ նախորոշել «առաջնահերթությունները»։ Իսկ իշխող թիմի առաջնահերթությունն առանձնապես գաղտնիք չէ. հրաժարվել Արցախից, բայց մեղքը բարդել ՀԱՊԿ-ի, իսկ ավելի լավ է՝ Ռուսաստանի վրա։ Ինչպես ասում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, դա միակ բազմաքայլ կոմբինացիան է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ։

Հ.Գ.- Հենց նոր կարդացի հերթական «սենսացիան»։ Պարզվում է, սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները մեր դիրքերի դեմ օգտագործել են ռուսական արտադրության կամիկաձե ԱՕԹՍ-ներ, հագեցած միջազգային կոնվենցիաներով արգելված սպառազինությամբ։ Դե-դե:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ