Հայտնի է` ովքեր կհամալրեն «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը
«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավորներ կունենա. այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է կայացել, որի ժամանակ էլ հայտարարվել է, թե ում են բաժին հասել նոր մանդատները։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովը։
Ըստ այդմ` «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի մանդատները ԿԸՀ արձանագրությամբ տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ինքնաբացարկների դիմումները։ Այսպես`մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից և վերադառնում է փաստաբանական համայնք, իսկ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն էլ նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ–ում, և կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.