Բաքվում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ. Վարդապետյանը` ադրբեջանցի գործընկերոջը
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպման ժամանակ։ Տեղեկութունը հրապարակվել է ՀՀ գլխավոր դտախազության կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կայացել է Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
«Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Վարդապետյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
Նա հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը կատարել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».