Последние новости

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. օրն ու վայրը հայտնի են

Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունն այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով` հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

Նշենք, որ Բիշքեկում դեկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հիշեցնենք` ՌԴ առաջնորդի և ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել էր նոյեմբերի 23–ին Երևանում` ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ