Անկարա․ Հայաստանն ավելի շատ Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ունի, քան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է Անկարայի Բիլքենթի համալսարանում կազմակերպված միջոցառմանը նվիրված Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարներին։
Իբրահիմ Քալընը իր խոսքում շեշտել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում է լինելու։
Նրա խոսքով, դրանից բոլորը կօգտվեն, իսկ ամենաշատը կօգտվի Հայաստանը։ «Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող 3 մլն բնակչությամբ փոքր երկիր է։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ամենաշատը Հայաստանի զարգացմանը կնպաստի։
Իհակադրություն Հայկական սփյւոռքի կարծիքի, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի։
Եթե բաց խոսենք, ապա Հայաստանն այսօր Ռուսաստանի ռազմական հովանու և տնտեսական վերահսկողության տակ է գտնվում։ Հայաստանը մի երկիր է, որն աշխատում է գոյություն ունենալ՝ դիրքավորվելով որպես արևմտյան դաշինքի մի մաս։ Հայաստանի համար լավագույն լուծումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,–ասել է Իբրահիմ Քալընը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».