Խորվաթիան 2023 թ․ հունվարի 1-ին կմիանա Շենգենյան գոտուն
Խորվաթիան 2023 թ․ հունվարի 1-ին կմիանա Շենգենյան գոտուն, սակայն ԵՄ երկրները Բուլղարիային և Ռումինիային մերժել են միանալ գոտուն, հայտնում է AP-ն։
«Շենգենյան գոտին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ ընդլայնվում է,- Բրյուսելում ներքին գործերի նախարարների հանդիպումից հետո Twitter-ում գրել է Չեխիան, որը նախագահում է ԵՄ-ում,- Նախարարները հաստատել են Խորվաթիայի անդամակցությունը 2023 թվականի հունվարի 1-ից»։
Այսպես կոչված Շենգենյան գոտին ազատ տեղաշարժի ամենամեծ գոտին է աշխարհում։ Այն ներառում է 26 երկիր՝ ԵՄ 22 պետություն, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան։
Ավստրիան, մասնավորապես, դեմ է արտահայտվել Բուլղարիայի և Ռումինիայի միացմանը՝ պատճառաբանելով միգրացիայի հետ կապված խնդիրները։ «Երբ խոսքը վերաբերում է Ռումինիայի և Բուլղարիայի միանալուն, մենք միասնական չենք, և դա մեզ շատ թույլ է դարձնում, և դա նաև տխրեցնում է ինձ»,- որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:
Անցյալ ամիս Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, որ բոլոր երեք թեկնածու երկրները համապատասխանում են անդամակցության տեխնիկական չափանիշներին, և Եվրախորհրդարանը նույնպես քվեարկել է նրանց անդամակցության օգտին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».