Գրիգորյան․ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել միայն մեկ կետի շուրջ
Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի միայն մեկ կետի շուրջ։ Դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Նա նշեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստը երեք անգամ խմբագրվել է։ Ներկայումս դրա վրա աշխատում է հայկական կողմը։ «Խաղաղության պայմանագրի մյուս բոլոր կետերի վերաբերյալ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,-ասաց Գրիգորյանը:
Խոսքը, մասնավորապես, ինչպես նշեց Գրիգորյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի մասին է։ «Այդ հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են»,-նկատեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ բոլոր խնդրահարույց կետերը հայտնի են ՀՀ բնակչությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 07:38
Услышав известную оценку Самвела Карапетяна, Никол Пашинян увидел для себя угрозу. Об этом в беседе с Alpha News заявил политолог Бениамин Матевосян.
-
2025-07-05 07:13
Лидер маленького кружка, опасаясь потерять собственное кресло, пытается нейтрализовать фактор и влияние личности Самвела Карапетяна в нашей общественной, политической жизни. Об этом заявила в своем выступлении на митинге в защиту бизнесмена Самвела Карапетяна 4 июля депутат от блока «Армения» Анна Григорян.
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.