Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը վերընտրվել է
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է։
Նշենք, որ ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:
Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։
Ավելի վաղ կառավարությունը որոշել էր Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիաներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.