Последние новости

ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ

Երևանյան ռուսատյացների դիրքորոշումը համընկավ Ալիևի դիրքորոշման հետ

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար, համոզված արևմտամետ և ռուսատյաց Հովսեփ Խուրշուդյանը վճռականորեն կոչ է արել արցախցիներին չվստահել Մոսկվայի և Երևանի հետ բանակցությունները վերջերս Արցախի Հանրապետության կառավարության ղեկավար նշանակված Ռուբեն Վարդանյանին։ Հետևելով նորանշանակ պետնախարարի հանդեպ ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների առաջնորդների բացահայտ բացասական վերաբերմունքին՝ անհնար է չհիշել այն մասին, որ լրագրողն ունի ոչ միայն ձայնի, այլև լռության իրավունք։ Մանր շնիկների վայրահաչին մասնակցելը ամենանսեմ բանն է նույնիսկ այն դեպքում, երբ այնքան էլ հասկանալի չեն Արցախում նորացված իշխանության նպատակներն ու խնդիրները։

Վարդանյանի մասին խոսվում է ոչ այլ կերպ, քան որպես Մոսկվայի դրածոյի՝ անփոփոխ հղում անելով նրան, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի Հանրապետության մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մյուսը՝ անցել ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողությանը։ Ռուսատյաց կուսակցությունների ներկայացուցիչներն անվանում են ռուսական զորքերը ոչ թե խաղաղապահ, այլ օկուպացիոն։ Ի տարբերություն ադրբեջանցիների՝ ռուս զինվորականները շահագրգռված են կանխելու հայ բնակչության արտագաղթը Արցախի Հանրապետության պահպանված բեկորի տարածքից, հակառակ դեպքում նրանց առաքելությունն Արցախում կիմաստազրկվի։

Ռուսատյաց տրամադրված ուժերի առաջնորդները Վարդանյանին հայտարարել են Կրեմլի փոխանորդ, որը կոչված է կատարելու ռուսական իշխանությունների հրահանգները։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե Ռուսաստանը, ինչպես հայտնի է, շահագրգռված է Արցախի Հանրապետության հայ բնակչության պահպանմամբ։

Ռուսատյացների գնահատականը լիովին համընկավ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե ինքը կխոսի Ղարաբաղի բնակչության, այլ ոչ թե Մոսկվայի փոխանորդի հետ՝ ի դեմս հայկական երկրորդ հանրապետության կառավարության նոր ղեկավարի։ Դատելով ամենից, դիրքորոշումների այս համընկնումը ամենևին էլ չի մտահոգում Փաշինյանի կողմից հովանավորվող արևմտամետ ոչ ֆորմալ կոալիցիայի առաջնորդներին։ Ընդ որում գաճաճ կուսակցությունների առաջնորդները Վարդանյանին մեղսագրում են այն հանգամանքը, որ նա 3 տասնամյակ չի մասնակցել Արցախի Հանրապետության հետ կապված գործընթացներին։ Վարդանյանին կշտամբում են, թե նա լավ ծանոթ չէ բանակցային գործընթացի պատմությանը։ Գուցեև այդպես է։

Փոխարենը Վարդանյանը շատ լավ գիտի Արցախի տնտեսության վիճակը և տեսնում է դրա առողջացման լավագույն ուղիները։ Ներկա իրավիճակում զբաղվածության և սոցիալական ապահովության խնդիրները ոչ պակաս կարևոր են, քան անվտանգության հարցը: Այնքան էլ հասկանալի չեն երևանյան ռուսատյացների կանոնավոր հղումներն առ այն, որ Արցախում խաղաղապահների ներկայության ժամկետը սահմանափակ է, իսկ Ալիևը համառորեն հասկացնում է, որ մտադիր չէ այն երկարացնել։ Ի դեպ, ադրբեջանական կողմն այդ մանդատը մինչ օրս չի ստորագրել։ Ուրախանալու ի՞նչ կա այդտեղ: Մի՞թե ակնհայտ չէ, որ խաղաղապահների հեռանալուն պես Արցախից կհեռանա նաև ողջ հայ բնակչությունը։ Ըստ երևույթին, այդքան «հեռու» հայ ռուսատյացների մտքերը չեն տարածվում։

Վարդանյանը, մեծ հաշվով, դեռ ոչինչ չի արել…

Վարդանյանը երկար ժամանակ բացատրում էր իր խնդիրներն ու Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառները, բայց այդ բացատրությունները զուտ դեկլարատիվ բնույթ էին կրում. առայժմ չեն երևում այն մասշտաբային ծրագրերն ու նախագծերը, որոնց պատրաստ է ձեռնամուխ լինել Վարդանյանի կառավարությունը՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների նորմալ գործունեությունն ապահովելու համար։

Այդ ինստիտուտների պահպանման անհրաժեշտության և դրանց ոչնչացմանը նպաստելու Ալիևի ենթադրվող փորձերի մասին հայտարարեց ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս կայացած ասուլիսում: Վարդանյանը, մեծ հաշվով, դեռ ոչինչ չի արել, բացի կադրային առանձին հարցերի լուծումից, բայց արդեն բազում թշնամիներ է ձեռք բերել։ Դատելով նրա թշնամիների ով լինելուց՝ կարելի է ենթադրել, որ պետնախարարը ճիշտ ուղու վրա է։

Կարելի է հասկանալ, թե ինչու է Վարդանյանն իր խորհրդականի պաշտոնում նշանակել «Կապավոր» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին։ Նա Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է և համարվում է Խաչատուր Սուքիասյանի շրջապատի մարդկանցից։ Նրա ընկերությունը բազմիցս շահել է ճանապարհների և շենքերի կառուցման ու վերանորոգման պետական մրցույթները: Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այդ դրածոն միջամտում Վարդանյանի կադրային քաղաքականությանը՝ ուժային կառույցներում իր մարդկանց խցկելով ղեկավար պաշտոններում։

Բնականաբար, անհնար է ղեկավարել Արցախի Հանրապետության կառավարությունն ու կախված չլինել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուց։ Կադրային փոխատեղումների և պաշտոնանկությունների լույսի ներքո ԶԼՄ-ները գրել են այն մասին, որ Վարդանյանի մյուս խորհրդականին՝ Մեսրոպ Առաքելյանին ֆինանսների կամ սոցապ նախարարի պաշտոնում նշանակելուն դեմ է անձամբ Փաշինյանը։ Թե ինչով է պայմանավորված այդչափ կատաղի դիմադրությունը, այնքան էլ հասկանալի չէ, քանզի հենց Նիկոլն է 2018-ին Առաքելյանին բերել գործող քաղաքականություն՝ գործընկեր դարձնելով «Իմ քայլը» դաշինքում…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց դաշինքով, քանի որ Առաքելյանի «Առաքելություն» կուսակցությունը համաձայնեց ընկերակցել նրան։ Ավելի ուշ Առաքելյանը դարձավ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, իսկ հրաժարականից հետո, աշխատանքի և սոցիալական ապահովության մեկ այլ նախկին նախարարի՝ Մանե Թանդիլյանի հետ միասին, հանդես եկավ որպես «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, որի ոչ պաշտոնական առաջնորդը Վարդանյանն է։

Կուսակցության քաղաքական կողմնորոշման մասին դժվար է դատել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով. մի շարք տեղերում ավագանու նորընտիր անդամներն իրենց պահել են որպես Փաշինյանի կուսակցության վստահելի գործընկերներ, իսկ այլ տեղերում՝ որպես ամենաարմատական ընդդիմության դաշնակիցներ։ Այն մասին, որ կուսակցության ղեկավար վերնախավը կազմելու է Վարդանյանի կառավարության կորիզը, դժվար չէ կռահել. շատ ավելի բարդ է գուշակել 44-օրյա պատերազմից հետո պահպանված հայկական երկրորդ հանրապետության զարգացմանն ու գոյատևմանը ուղղված քայլերի բնույթն ու խորությունը։ Թեպետ, սպասենք, գուցե մասշտաբային քայլերի ժամանակը դեռ չի եկել…

Փոխարենը Վարդանյանն արդեն հայտնվել է ամեն տեսակի ասեկոսեների ու միստիֆիկացիաների կիզակետում։ Օրինակ, նոյեմբերին նախագահ Պուտինի Երևան կատարած այցից հետո որոշ աղբյուրներ սկսեցին լուրեր տարածել, թե իբր՝ Դվին հյուրանոցում նա հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հարությունյանի նստավայրից այդ տեղեկությունը կտրականապես հերքեցին, սակայն դա շրջանառության մեջ դնողները նպատակ էին հետապնդում ցույց տալ, որ բոլոր հարցերն առաջվա պես վճռում է Արցախի նախագահը, իսկ պետնախարարը կոչված է զբաղվելու միայն տնտեսական հարցերով…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОАЛИЦИЯ РАЗВАЛИВАЕТСЯ НА ГЛАЗАХ
      2024-04-25 11:24

      Лидер Европейской партии Тигран Хзмалян на днях сообщил, что последний раз лидеры неформальной внепарламентской коалиции встречались с Пашиняном в сентябре прошлого года. В кулуарах власти активно циркулируют слухи о том, что партии - бывшие члены неформального альянса больше не просят лидера правящего режима о встречах…  Ранее эти встречи имели место на регулярной основе, лидеры карликовых сил выступали с предложениями, задавали Пашиняну вопросы. Сегодня эти деятели предпочитают дистанцироваться от персоны главаря режима и даже выступают с публичной критикой в адрес властей.

    • ПРАВИТЕЛЬСТВО ПЛАНИРУЕТ В 2025-2026 гг. ЗАКРЫТЬ БОЛЕЕ 40 ШКОЛ
      2024-04-25 10:30

      Спектакль с ревизией построенных и отремонтированных школ Пашинян недавно повторил в Лори, где снова дергал перед телекамерами крючки для вешалок, пробовал на прочность ворота на футбольном поле, давал ценные советы учителям по организации учебного процесса.

    • "ОТ ПАШИНЯНА НИЧЕГО НЕ ЗАВИСИТ!"
      2024-04-24 10:02

      "Пашинян провалил все программы, с которыми ГД пришла к власти в 2021 г., а потому после подписания соглашения о мире с Алиевым он обязан подать в отставку и провести досрочные выборы в парламент", - заявил зампредседателя АНК Левон ЗУРАБЯН. По его словам, человек в кресле премьер-министра утратил контроль над текущими процессами, включая тот, который призван привести к миру между Арменией и Азербайджаном.

    • ГДЕ ИСКАТЬ "РУКУ МОСКВЫ"…
      2024-04-23 11:14

      Создание новой политической силы (сначала движения, потом партии) под руководством бывшего министра обороны генерала Аршака Карапетяна вызвало столь затяжную истерию агитпропа власти, что нет ничего удивительного в том, что он не приехал на съезд собственной партии, а приветствовал его участников по видеосвязи. Сознавая, что сама по себе фигура экс-министра не выглядит устрашающей (ему приписали заглавную роль в так называемой 5-й колонне РФ), к Карапетяну приблизили персону экс-руководителя Службы судебных приставов генерала Миграна Погосяна ("Кетрони Мигран"), который давно уже объявлен в розыск и находится в бегах.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ