Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հայաստանի Երրորդ Հանրապետություն այլևս գոյություն չունի, այդ հանրապետության հիմքերը խարխլված են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության միսն ու արյունը հայկական Ղարաբաղն է։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդն է, եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ապա չկա նաև Հայաստանի Երրորդ Հանրապետություն։
Շարմազանովը նկատեց, որ իշխանությունը հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կառավարում են օկուպացիոն ուժեր, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։
«Բայց մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ չեն գիտակցում այդ խնդիրը, ընդդիմությունը միմյանց վրա քարեր է նետում։ Շատ քչերն են գիտակցում տեղի ունեցածը։ Մենք կանգնած ենք նոր ցեղասպանության և կործանման եզրին։ Մենք դա հասկանում ենք: Եվ ոչ մի Արևմուտք չի օգնի»,-նշեց նա։
Շարմազանովը կոչ արեց պայքարել որպես երևույթ «նիկոլիզմի» դեմ։ «Ի՞նչ ենք մենք առաջարկում հանրությանը, բացի այն, որ պահանջում ենք Նիկոլի հեռացումը։ Գնում ենք դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան։ Նիկոլը հաղթեց, որովհետև խաղաղությո՞ւն խոստացավ՝ երկրորդ կամ երրորդ նախագահի՝ իշխանության գալու դեպքում պատերազմով սպառնալով։ Ցանկացած երկրի ճակատագրում առանցքային դերակատարում ունեն առաջնորդները»,-հավելեց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Բաքուն և Անկարան չեն հանդարտվի, քանի դեռ հայկական գործոնն իսպառ չի վերացել, իսկ Հայաստանի անվտանգության տարանջատումը Ղարաբաղի անվտանգությունից անվանեց հանցագործություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.