Ռուբեն Վարդանյանն հրավիրել է խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պաշտոնյաների մասնակցությամբ:
Արցախի պետնախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի: Նա կարևոր է համարել քաղպաշտպանությունում ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակագված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 11:33
Москва предостерегает США, Южную Корею и Японию от злоупотребления отношениями этих стран для их выстраивания против РФ и КНДР. Об этом заявил министр иностранных дел России Сергей Лавров на пресс-конференции по итогам переговоров с главой МИД КНДР Цой Сон Хи в Вонсане, передает ТАСС.
-
2025-07-12 11:31
Премьер Никол Пашинян поручил своим соратникам начать масштабную информационную атаку против бизнесмена Самвела Карапетяна и Армянской Апостольской Церкви, сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям.
-
2025-07-12 11:31
Лесные пожары с 3 июля продолжают сжигать сельскохозяйственные угодья в сирийской провинции Латакия, растут опасения дальнейшего распространения огня на жилые районы.
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.