Հիվանդանոցները լի են երեխաներով. Երևանում շնչելու օդ չկա
Հիվանդանոցները լի են երեխաներով. Երևանում շնչելու օդ չկա, աղտոտվածությունը հատել է կարմիր գիծը: Այսպես են փորձագետները գնահատում մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակը:
Բնապահպան Ինգա Զաքարյանը կարծում է, որ Երևանում շնչելու օդ չկա և իրավիճակը կրիտիկական է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման պայմաններում մարդն ավելի խոցելի է դառնում, իմունիտետը թուլանում է, օրգանիզմի համար դժվար է լինում հիվանդությունների դեմ պայքարելը։
«Երբ մարդիկ դուրս են գալիս մաքուր օդ շնչելու, իրականում սկսում են շնչել տարբեր թունավոր նյութերով հագեցած աղտոտված օդը»,- ընդգծեց փորձագետը։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երևանի աղտոտվածության մակարդակը հատել է կարմիր գիծը։ Ըստ պաշտոնյայի՝ դա պայմանավորված է շինարարական փոշով, մեքենաների քանակի ավելացմամբ և քաղաքի մերձակայքում հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությամբ:
«Ազոտի երկօքսիդը մոտ է ընդունելի նորմայի վերին սահմանին»,- հավելեց նա:
Ե՛վ մասնագետը, ե՛վ պաշտոնյան նշել են, որ պետք է անհապաղ գործողություներ ձեռնարկել: Շահնազարյանն առաջարկում է թարացնել ավտոպարկը և շինարարություն իրականացնել միայն սահմանված չափանիշներին համապատասխան:
Զարաֆյան կոչ է արել նաև ավելացնել կանաչ տարածքները և արգելել հանրային այգիների տարածքում ներ շենքերի կառուցումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».