Մալենան դարձել է UNICEF-ի ազգային դեսպան
Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող Մալենային։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել», - նշեց Մալենան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում:
«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում և, ինչպես ասում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարևոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրաժեշտ շատ կարևոր հմտություններ և կարողություններ: Հետևաբար, մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան: Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա և հաշվի առնվի նրանց վերաբերող որոշումները կայացնելիս», - ամփոփեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.