Փաշինյան․ Ամենևին չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են ասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես չեմ ուզում, որ Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակից։
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը անընդունելի է. «Ես մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետք է փոխենք այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ։ Կարծում եմ, որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- ասաց Փաշինյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: