Ադրբեջանի ԱԳ ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«...Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».