«Փաստ»․ «ԲԱՑ ՆՅԱՐԴ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում գնալով ավելի ու ավելի հաճախակի են անդրադարձներ կատարվում հետխորհրդային երկրներում, մասնավորաբար Հայաստանում ներքին ուժերի կողմից հակառուսականության ալիքների ինտենսիվացման ու արևմտյան ազդեցության ակտիվության դրսևորումներին:
Փորձագետների համոզմամբ, այս հանգամանքն ինքնին ցույց է տալիս, որ գործ ունենք «բաց նյարդի» հետ, քանի որ Ռուսաստանում վերոնշյալ ակտիվացումներն առաջին հերթին կապում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Առավել ևս, որ հակառուսական ակցիաների ժամանակ ծածանվում է նաև Ուկրաինայի դրոշը:
Ռուսական լրատվամիջոցները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը ահռելի փողեր են ստանում Արևմուտքից: Ի մասնավորի, վերջերս լրատվամիջոցներում նշվեց, որ նման ֆինանսավորում ունեցող հիմնական 40 ՀԿներից 15-ին (ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 33 միլիոն դոլար) տարեկան ներարկվում է 1-2 միլիոն դոլար, մյուսները ստանում են 200 հազարից մինչև 1 միլիոն դոլար: Մյուս կողմից՝ հատուկ ուշադրություն է դարձվում այն խնդրին, որ նշյալ ուժերի ներկայացուցիչները կանգնած են Փաշինյանի կողքին, ավելին՝ նրանցից ոմանք ներգրավված են վարչապետին կից ստեղծված իբր արտախորհրդարանական քաղաքական ուժերին ներկայացնող ինչ-որ մարմնի կազմում:
Այս ամենը անհանգստության առիթ է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում:Ինչպես մեզ հետ զրույցում նշում էին հայաստանցի մի քանի քաղաքագետներ, ներկայում գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, որտեղ, ուզենք թե չուզենք, Հայաստանի ու Ռուսաստանի շահերը կենսական կարևորության հարցերում համընկնում են, և վերոնշյալ դրսևորումները, առավել ևս, երբ Հայաստանի իշխանությունների «դաբրոն» ունեն, ստանում են վտանգավոր բնույթ և ունեն անվտանգային լուրջ բաղադրիչ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.