Ռուբեն Վարդանյան․ Մենք ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնում է արդեն երկու օր շրջափակված երկրում տիրող իրավիճակը։
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապես տեսնում եմ համախմբություն։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, և դա ինձ ոգևորում է: Ես կասկած չունեի, հիմա ավելի եմ վստահ, որ մենք հաղթելու ենք»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը մանրամասնեց, որոշել են ամեն օր առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։
«Կան մի քանի շատ կարևոր հարցեր: Համար մեկ հարցը վառելիքի հարցն է: մենք չգիտենք՝ որքան կշարունակվի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պետք կլինի, որ մենք վառելիք հասցնենք, որով հիմա զբաղվում ենք: Դրա համար մտցրել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում կառավարության և պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն հատուկ ծառայությունների հմար՝ շտապօգնություն, տրանսպորտ և այլն:
Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է մարդկանց, որոնք բաժանվել են իրարից: Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Եվրատեսիլ» դիտելու կամ այլ միջոցառումների և հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ, այդ թվում էքսկուրսիաների գնան: Դրա համար շտ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար և հիմա բնակվելու և փողի հետ կապված խնդիրներ ունեն: Մենք բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք և առավելագույնս արագ լուծում ենք բոլոր հարցեր: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, դրա համար ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա հայտարարեց, որ Արցախը պատրաստ է նորմալ բանակցությունների, եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար. «Մենք հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց ռջև կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, մենք պնդում ենք, որ ճանապարհը պետք է բացվի: Մյուս կողմից իրավիճակը լարված է և նորից կոչ եմ անում չտրվել սադրանքների, ասեկոսեների: մենք ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին»,-ընդգծեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.