Սիմոնյան․ Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.
«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »:
VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
Նախօրեին դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».