Աբրահամյան․ Ադրբեջանից հնչող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու
Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։
Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու շարունակում.
«Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։ Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար»։
VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.