ՀՀ-ում Չինաստանի դեսպանը, ՊՆ ներկայացուցիչն ու ռազմական կցորդն այցելել են Գեղարքունիքի մարզ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգն այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆան Յոնգին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն մարտիրոսյանը, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ռազմական կցորդը, այլ պաշտոնյաներ։
Գեղարքունիքի մարզպետը դեսպանին ներկայացրել է Գեղարքունիքի մարզի մասին պատմական համառոտ ակնարկ, ՀՀ Կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերը, մարզի տնտեսության ներուժը, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը։
«Այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այս տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել, և ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված համագործակցություն ստեղծվի Գեղարքունիքի մարզի և Չինաստանի Հանրապետության որևէ մարզի կամ քաղաքի միջև։ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ և իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության և լիազորության սահմաններում»,-ասել է Կարեն Սարգսյանը:
Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը։
«Չինաստանը Հայաստանի հետ ունի տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն, և, հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը, ցանկություն կա, որ նոր ձևավորվելիք համագործակցությունը ծավալենք հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում»,-ասել է Ֆան Յոնգը։
Այնուհետ ՉԺՀ դեսպանին և նրա ղեկավարած պատվիրակությանը Գեղարքունիքի մարզպետն ուղեկցել է Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ հյուրերը ծանոթացել են կաթի և կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմիայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությանը։ Այցի հաջորդ կանգառը եղել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ հյուրերին ներկայացվել է տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը և մշակույթին: Ինչպես հավաստել է դեսպան Ֆան Յոնգը՝ իր իսկ աջակցությամբ այստեղ կկազմակերպվի չինարեն լեզվի ուսուցման գործընթացը, դպրոցին կտրամադրվի չինական գրականություն, իսկ լավագույն աշակերտները կխրախուսվեն։
Այցը եզրափակվել է Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան՝ պանրի արտադրամասում, որտեղ հյուրերը ծանոթացել են տեղում արտադրվող պանրի տեսակների պատրաստման եղանակներին։
Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում մարզպետ Կարեն Սարգսյանը կայցելի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն` համատեղ քննարկելու ապակենտրոնացված համագործակցության մեկնարկի հետ կապված առաջիկա անելիքները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.