Ալիևը չի հանդարտվում՝ շարունակելով խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենբաշիում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ իր պարտքն է համարել գործընկերներին տեղեկացնել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցում «հաջողությունների» մասին։ Հիշեցնենք, որ խոսքը, ոչ ավել ոչ պակաս, Հայաստանի տարածքի մասին է։ Ալիևն ասել է, որ 2024 թվականին Ադրբեջանը կավարտի իր տարածքում բոլոր աշխատանքները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ։
«Այժմ մենք ակտիվորեն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացման հարցով։ Այդ հատվածում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, կատարվել է երկաթուղային ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքի 40 տոկոսը և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքի 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որի արդյունքում կհայտնվի նոր տրանսպորտային միջանցքը»,-ասել է Ալիևը։
Նա նաև հայտնել է նույն թվականին Լաչինի օդանավակայանի շահագործման մասին։
Իսկ մինչ այդ Ադրբեջանն արդեն երրորդ օրն է՝ փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի ճանապարհը՝ թույլ չտալով Արցախ հասցնել ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղամիջոց, արգելելով մարդկանց մուտքը Արցախ։ Բաքվի հանցավոր գործողությունների հետևանքով ճանապարհներին մնացել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է Արցախի գազամատակարարումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 13:13
Рабочая группа в формате вице-премьеров правительств Армении, России и Азербайджана (по разблокированию коммуникаций – ред.) давно не действует. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 13:12
Премьер-министр Армении Никол Пашинян не исключил, что управление дорогой из Азербайджана в Нахиджеван через Сюник может быть передано частной компании.
-
2025-07-16 13:12
Очередной случай смерти зарегистрирован в уголовно-исполнительном учреждении «Армавир» в Армении. Как сообщила «ФактИнфо» начальник отдела по связям с общественностью уголовно-исполнительной службы министерства юстиции Армении Нона Навикян, 14 июля осужденный (1987 г.р.), отбывающий наказание в УИУ, был найден в камере повешенным.
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.