«Հայաստան»․ Հայաստանը պետք է իրականացնի ընդհուպ ռազմական գործողություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակելով Ադրբեջանը նպատակ ունի մարդկանց մղել մահվան կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափվի. Սա համազոր է ցեղասպանությանը, հայրենազրկման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Նախ պետք է հրատապ կերպով ու շատ կոշտ միջոցներով բացվի այս ճանապարհը, երկրորդը, երաշխիքների մի ամբողջ համակարգ պետք է ներդրվի, որպեսզի արցախահայությունը Արցախից դուրս չգա»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞վ պետք է կոշտ միջոցների դիմի, նա պատասխանեց. «Նախևառաջ Հայաստանը, որովհետև ՀՀ-ն հստակ հանձնառություն ունի Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Դա նաև միջազգային մակարդակով է հաստատված այդ հանգամանքը: Եթե անգամ ՀՀ-ն իր ռազմական ներուժով չի կարողանում դա անել, նա պետք է իր դաշնակիցների ուժերին ապավինի, նաոև դիմի միջազգային կառույցներին՝ ներգրավելու համապատասխան ուժեր: Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա: Իհարկե, ռուս խաղաղապահների հիմնական առաքելությունն է ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռերը լվա ու միկողմ քաշվի: ՀՀ իշխանությունը պարտավոր է իրականացնել գործողություններ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Ռուս խաղաղապահների վրա ամեն ինչ բարդելը ամենաստոր արարքն է:
ՔՊ-ի որոշ պատգամավորներ հայտարարում են՝ ի՞նչ եք ուզում, պատերազմ հայտարարենք Ադրբեջանի՞ն Արցախի համար: Եթե պետք եղավ, դա էլ պետք է անեք, բա ի՞նչ պետք է անեք»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.