Լաչինի մասով ՔՊ-ի հայտարարությունն ավելի լավ է` չարվի. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Ազգային ժողովում արտահերթ նիստ է, որի օրակարգում մեկ հարց է` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Ադրբեջանի կողմից ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ քիչ առաջ ԱԺ խորհրդի նիստ է գումարվել, որի ժամանակ մերժվել է ընդդիմադիրների` արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը
«Մեր գնահատմամբ` ՔՊ–ի հայտարարության տեքստն ավելի լավ է` չարվի, քանի որ այն ոչ միայն վնասում է Արցախին ու Հայաստանին, այլ նաև օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Մեր խմբակցությունը չի մասնակցի հարցի քննարկմանը»,–ասաց Մինասյանը։
Միաժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Արցախում ոչ թե հումանիտար ճգնաժամ է, այլ Արցախը կանգնած է պատերազմի և ցեղասպանության շեմին։ Նա տեղեկացրեց, որ իրենք նույնպես չեն մասնակցի նիստին և իրենց տեսակետը կներկայացնեն 16։00-ին կառավարության առջև։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմության ներկայացրած նախագծին, ասաց, որ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ընդդիմությանն առաջարկել են ցուցաբերել միասնականություն և ընդունել մեկ միասնական հայտարարություն։
«ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, այլ պետք է կոնկրետ գործ անենք: Ընդդիմությունը, բնականաբար, հրաժարվեց, նաև հրաժարվեց մասնակցել այս քննարկմանը, ներկայացնել իրենց դիտարկումները։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը ոչ թե նախագիծ էր ուզում ստանալ ԱԺ–ում, այլ միտինգ էր ուզում հենց ԱԺ–ում»,– նշեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ ընդդիմության օրակարգը բոլորին հայտնի է, իզուր ժամանակի վատնում է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.