Последние новости

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի ապաշրջափակման շուրջ բանակցությունները

Դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի միջանցքի տարածքում իրավիճակի կայունացման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2022 թվականի դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը №7 դիտակետի մոտ ապաշրջափակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ