Последние новости

Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում կատարվող իրադարձություններին։ Կանադայի արտգործնախարարությունն իր պաշտոնական թվիթերյան էջում այս մասին գրառում է կատարել։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կրկին բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը ՝ խուսափելու համար ցանկացած հնարավոր հումանիտար ազդեցությունից»:

Կանադան նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները խաղաղ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ