Ռուբեն Վարդանյան․ Մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այսօր արդեն երրորդ օրն է՝ 72 ժամ, մենք գտնվում ենք արգելափակման մեջ»,- ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով՝ հպարտ է, որ ապրում է Արցախում։ «Մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ և մեծ հավատ ունեմ, որ ամեն ինչ հաղթահարելու ենք։ Նման ուժ, որ տեսնում եմ ձեր մեջ, հավատ, որ միասին ամեն ինչ անելու ենք, ինձ տալիս է մեծ էներգիա»,- նշեց նա։
Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն աննախադեպ է, քանի որ արցախյան պատերազմների ժամանակ՝ 90-ականներին և 44-օրյա, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը երբեք չի փակվել, և հնարավոր է եղել մթերք, վառելիք, դեղորայք տեղափոխել Արցախ։
«Առաջին անգամ մենք նման իրավիճակում ենք։ Իհարկե դա նոր իրողություն է, բնականաբար, դժվար է, բայց դա արվել է նրա համար, թե մենք հնարավորինս երկար դիմանանք այս իրավիճակին»,- նշեց նա։
Նա նա նշեց, որ ցավոք սրտի, կան մարդիկ, ավելի շատ ունևորների կողմից, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով կամ անձնական խնդրանքներով ոչ մի հարց չի լուծվելու:
«Բոլորի նկատմամբ նույն մոտեցումն է լինելու: Ես գիտեմ դեպքեր, որոնք անթույլատրելի են և ես թույլ չեմ տալու դա շարունակվի, մարդիկ պատիժ են կրելու, եթե օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձեն ինչ-որ հարցեր լուծել: Ամեն ինչ բացահայտվելու է։ Ես գիտեմ, որ մի քանի տեղերում փորձել են գները բարձրացնել»,- ընդգծեց պետնախարարը։
Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ գործում է 119 համարով թեժ գիծ, մարդիկ կարող են նման դեպքերի դեպքում ահազանգել, բոլոր դեմքերը կստուգվեն և նման մարդիկ կպատժվեն։
«Բոլորս հավասար են: Մեր հաղթելու միակ ճանապարհն այն է, որ բոլորս միասին հավատանք, որ չկա մարդկանց մի խումբ որ ավելի շատ իրավունքներ ունեն, քան մյուսները»,- նշեց նա։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.