Բաբայան․ Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, դեռ չենք տեսնում այդ ճնշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման։
«Բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերևա։ Ըստ երույթին, Ադրբեջանը ապտակում է նաև միջազգային հանրությանը»,– ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախցի պաշտոնյայի խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։
«1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10–ից 15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ և ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,– ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին, թե Արցախը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ռուս խաղաղապահների թվի ավելացման համար, Դավիթ Բաբայանն ասաց.
«Մենք բազմաթիվ անգամներ դիմել են նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ հարցը բարձրաձայնել ենք նաև արևմտյան կոլեգաների մոտ»։
Հարցին, արձագանք եղե՞լ է, Արցախի պաշտոնյան պատասխանեց.
«Իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։
Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցներին ուղարկված բազմաթիվ նամակներ կան։
«Մենք այս պահին դիմում ենք ՄԱԿ–ին, որպեսզի միջամտեն և Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Այդ նամակը շրջանառվում է ՄԱԿ–ում»,– նշեց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».