Կալյուրանդը կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան ցուցարարների գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 3-ին, ապա արդեն դեկտեմբերի 12-ից սկսած, ինչի հետևանքով փակ է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն իրար կապող ճանապարհը, որը կենսական մատակարարման գիծ է տարածաշրջանի հայ բնակչության համար։
Ավելին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի միջոցով Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման հաղորդվող խաթարումը մեծագույն մտահոգության առիթ է և ավելացնում է լուրջ հումանիտար հետևանքների ռիսկը»։
Մարինա Կալյուրանդը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կյանքի կոչել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ գործողություններից ու հռետորաբանությունից։
Եվս մեկ անգամ ընդգծում եմ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ամուր երաշխիքներ տա։ Կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով շուտափույթ կերպով վերականգնել բանակցությունները՝ ԵՄ միջնորդությամբ և դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- հայտարարել է Կալյուրանդը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».