Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման մասին
Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:
Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերն ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։
Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
«Մեր կոչն ենք ուղղում կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է 24-ժամյա կապի մեջ գտնվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Արցախում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ու այլ դերակատարների հետ՝ իրավիճակի արձանագրման, փաստերի հավաքագրման ու հաստատման համար։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ խոստանալով շարունակաբար տեղեկատվություն ու փաստեր փոխանցել Արցախում ադրբեջանական հայատյացության քաղաքականության այս աղաղակող ակտերի հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».