Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքները գազ չեն ստանա
Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքների գազամատակարարումը բացառելու համար հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ։
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախի համար իրականցվող գազամատակարարումը։ Բանն այն է, որ Արցախին գազ մատակարարող գազատարի մի հատված 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանական վերահսկողության ներքո։և Հենց այդ հատվածում էլ ադրբեջանցիները գազատարի վրա տեղադրել են համապատասխան փականներ, և ըստ իրենց նպատակահարմարության ցանկացած պահի դադարեցնում ու վերսկսում են Արցախի գազամատակարարումը, հատկապես ձմռան ամիսներին։
Ընդ որում՝ ադրբեջանցիները կարողանում են առանձին կերպով անջատել միայն Ստեփանակերտի և մյուս հարակից հայկական բնակավայրերի գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքները կարող են ստանալ Հայաստանից առաքվող անվճար գազամատակարարումը։
«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվում Արցախի գազամատակարարումը (որտեղո՞վ է անցնում գազատարը)։ Ինչպե՞ս է Ադրբեջանական կողմը դադարեցնում Արցախի գազամատակարարումը՝ տեխնիկապես։ Երբվանից է նման տեխնիկական հնարավորություն ստացել։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի տարածքներում՝ Քարվաճառ, Բերձոր, Շուշի, Հադրութ, Կովսական, Ջրական, Ակնա և այլն, գազամատակարարում իրականացվո՞ւմ է, թե ոչ։
«Գազպրոմ Արմենիա»-ից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ ընկերությունը բնական գազ է առաքում «Արցախգազ» ՓԲԸ-ին՝ ՀՀ տարածքում գտնվող առաքման կետում։ Մասնավորապես՝ բնական գազի առաքումն իրականացվում է Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում գտնվող Տեղ չափիչ հանգույցի միջոցով։
«Անվտանգության և տեխնիկական նկատառումներից ելնելով՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի պաշտոնական գրության հիման վրա բնական գազի փոխադրումը վերը նշված կետից ժամանակավորապես դադարեցված է և կվերականգնվի «Արցախգազ» ՓԲԸ-ից համապատասխան հայտ ստանալուց անմիջապես հետո»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Այսինքն՝ այն պահից, երբ Ադրբեջանը խաթարել էր Արցախի գազամատակարարումը, «Արցախգազ ՓԲԸ»-ն դիմել է իր հայաստանյան գործընկերոջը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու, որպեսզի այն ամբողջ ընթացքում, երբ Ադրբեջանը փակ է պահում դեպի Արցախ առաքվող գազի հոսքը, Հայաստանից գազ չառաքվի։ Իսկ Արցախին գազի առաքումը կվերսկսվի ադրբեջանական սադրանքից անմիջապես հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 18:02
Фигуранты дела об убийствах в Екатеринбурге занимаются незаконной деятельностью с конца 1990-х годов, сообщил РИА Новости источник в силовых структурах.
-
2025-06-30 18:02
Главы МИД стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) выразили беспокойство растущими угрозами терроризма и увеличением количества терактов на почве неонацизма. Об этом говорится в заявлении глав СМИД ОДКБ о коллективной безопасности о противодействии радикализации, ведущей к терроризму и экстремизму.
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.