«Համախմբում» շարժումը ակցիա է կազմակերպում Երևանում ՌԴ դեսպանության շենքի առջև
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ Արցախում ստեղված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը․
«Արցախում վիճակը օր օրի դառնում է օրհասական:
Այս ծանր պայմաններում մենք պարտավոր են մեզ հասու բոլոր միջոցներով սատար կանգնել մեր հայրենակիցներին։ Մասնավորապես, կարևոր է, որ ՌԴ խաղաղապահ անձնակազմը, անվերապահորեն կատարելով նոյեմբերի 9-ի համաձայնությամբ իրեն վերապահված լիազորությունները, ազատի Արցախի հիմնական ճանապարհը բոլոր հնարավոր խոչընդոտներից, վերացնի Արցախի ապօրինի պաշարումը և կանխի վերահաս հումանիտար աղետը։
Այս նպատակով վաղը՝ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հանրային ակցիա կկազմակերպի Երևանում ՌԴ դեսպանության շենքի առջև (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 13ա), որտեղ մենք ՌԴ դեսպանության աշխատակազմին կհանձնենք մեր պահանջները՝ անվերապահ կատարելու իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ապահովելու անխոչընդոտ երթևեկությունը Արցախի և արտաքին աշխարհի միջև և դրանով վերջ դնելու Արցախի ապօրինի պաշարմանը։
Միացե՛ք մեր հանրային գործողությանը և ձեր ներկայությամբ ու վճռականությամբ սատա՛ր կանգնեք աղետի եզրին հայտնված մեր հայրենակիցներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.