Հայաստանը դիմել է ոչ միայն Եվրոպական դատարան, այլ նաև ՄԱԿ-ի միջազգային դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ոչ միայն Եվրոպական դատարան է գանգատ ներկայացրել, այլ նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Արդարադատության միջազգային դատարան դիմել ենք նամակով, խնդրելով, փոխանցել Ադրբեջանին մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի ազատ տեղաշարժի իրավունքն ապահովել»,- նշեց նա։
Դրմեյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը պահանջը չբավարարի, ապա կներկայացվի նոր նախականխիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում։
«Մեկ դիմում ներկայացրել էինք 2021-ին՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում, որը բավարարվել էր և մի քանի կոմպոնենտ ուներ՝ ատելության խոսքի վերացում, հետաքննությունների իրականացում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն։ Երկու օր առաջ է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան, բառացիորեն րոպեների ընթացքում մենք ծանուցում ենք ստացել դատարանից, որ փոխանցվել է Ադրբեջանին»,- ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։
Անդրադառնալով ՄԻԵԴ ներկայացված դիմումին ՝ Դրմեյանն ասաց, որ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը երկու կոմպոնենտ է ներառում՝ ամբողջությամբ ապաշրջափակել ճանապարհը և նշված են այն անձանց տվյալները, որոնք Հայաստան տեղափոխվելու անհապաղ անհրաժեշտություն ունեն. «Մեր դիմումն ուղարկելուց 1-2 ժամ անց ստացանք դատարանի նամակն այն մասին, որ Ադրբեջանին տրված է մինչև երկուշաբթի ժամը 16։00-ն ժամանակ, որպեսզի ներկայացնի դիրքորոշում մեր պահանջի վերաբերյալ»։
Անդրադառնալով պրակտիկային՝ մասնագետն ասաց, որ եթե 44-օրյա պատերազմի հատկապես ակտիվ փուլում ներկայացվող միջանկյալ միջոցներին Ադրբեջանը պասիվ էր արձագանքում, ապա հետպատերազմյան շրջանում ձեռնարկված իրավական գործընթացներին Ադրբեջանը շատ արագ է արձագանքում կամ առնվազն ինֆորմացիա է տրամադրում. «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են»։
Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ըստ որոշման՝ Ադրբեջանին ժամանակ տրամադրվել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը՝ ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.