Ռուսաստանը չի համաձայնի Թուրքմենստանից Ադրբեջան տրանսկասպյան գազատարի կառուցմանը
Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցների հետևանքով Եվրոպայում էներգետիկ իրավիճակի վատթարացման կապակցությամբ կրկին սկսել են քննարկվել Թուրքմենստանից Բաքու անդրկասպյան գազատարի կառուցման հեռանկարները՝ այն Թուրքիայի տարածքով հետագայում Եվրոպա տեղափոխելու նպատակով։ Այս մասին «Աստրախանի լուրեր» պորտալում գրում է ռուսաստանցի սենատոր Ալեքսանդր Բաշկինը։
«Արևմտյան որոշ փորձագետներ, ուրախ շփելով ափերը, ասում են, որ սա է Եվրոպային ռուսական գազի այսպես կոչված կախվածությունից ազատելու բանալին։ Կարծում եմ, այս մասնագետներն իզուր են նման հավաստիացումների վրա ծախսում էներգիա , որն այժմ այդքան քիչ է եվրոպական երկրներում։
Պետք է իմանալ, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին փաստաթղթի համաձայն, որը ստորագրել են հինգ մերձկասպյան պետությունները, մերձկասպյան հնգյակի բոլոր երկրները պետք է համաձայնություն տան բնապահպանական անվտանգության ոլորտում զգայուն նախագծերի իրականացմանը։ Գազատարի ստորջրյա հատվածի պատճառով Կասպից ծովի բնապահպանական անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգի կապակցությամբ Ռուսաստանը չի կարողանա համաձայնել դրա կառուցմանը։
Բացի այդ, Եվրասիական մայրցամաքում գազի հոսքերի բաշխման սխեմայի փոփոխությունը հղի է գազի ողջ շուկայի և, առաջին հերթին, գնագոյացման մեխանիզմի անհավասարակշռությամբ։
Միաժամանակ Թուրքմենստանի տնտեսական շահերի համար անհանգստանալ պետք չէ։ Այս բարեկամ երկրում արդյունահանված ամբողջ ծավալը կարող են ընդունել Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը»,- կարծում է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.