Ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Ակցիայի մասնակիցներից արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, որ Արցախը շրջափակման մեջ է և գանլով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են. «Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար մարդկանց, որովհետև իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, լավ է, որ ուսանողը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարևոր է: Կանգնենք Արցախի կողքին և իմանանք, որ կարևոր գործ ենք անում: Հուսանք ճանապարհը մինչև Ամանոր կբացվի և ես Նոր տարին ինչպես ամեն տարի, կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:
Մեկ այլ ուսանող՝ Անաստասիա Կիրակոսյանն էլ հավելեց, որ իրենք երթով գնում են կառավարություն, քանի որ համարում են, որ պետության ներսում ցանկացած իրադարձության թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է. «Պահանջելու ենք, որ թեկուզ հայտարարությամբ կամ ինչ-որ նախաձեռնությամբ կարողանան աջակցել մեր հայրենակիցներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.