Զաս․ Հույս ունեմ, որ կընդունվի որոշում Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին
ՀԱՊԿ-ի համար 2022-ը դժվար և բարդ տարի էր։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է Ղազախստանում հունվարի իրադարձությունները, հատուկ ռազմական գործողությունը, սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները և դաժան բախումները հայ-ադրբեջանական սահմանին, երբ միայն 2 օրում կորուստները կազմել են հարյուրավոր մարդիկ, բախումները տաջիկա-ղրղըզական սահմանին։
Ստանիսլավ Զասը հիշեցրել է, որ տեղի են ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 5 արտահերթ նիստեր, երեք անգամ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումով։ Նրա խոսքով՝ ցուցաբերվել է մեծ օպերատիվություն, երբ սեպտեմբերի 13-ին սկսվել են բախումները, նույն օրը օնլայն ձևաչափով տեղի է ունեցել հավաքական անվտանգության գագաթաժողով, ընդունվել է որոշում մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին։ Մեկ օր հետո վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ առաքելության առաջնային խմբով։ Արդյունքների հիման վրա մշակվել է Հայաստանին օգնության համատեղ միջոցների մասին որոշման նախագիծ, որը դիտարկվել է նոյեմբերի 23-ին Երևանում, ՀԱԽ նիստում։ «Հույս ունեմ, որ մշակումից հետո կընդունվի ՀՀ-ին օգնության ցուցաբերման միջոցների մասին որոշում, ինչպես նաև հայտարարություն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.
-
2025-07-09 04:57
Посол Ирана в Армении Мехди Собхани раскритиковал заявление, принятое на саммите Организации исламского сотрудничества, указав, что содержащиеся в нем формулировки нарушают территориальную целостность Армении и не соответствуют официальной позиции Тегерана.
-
2025-07-09 04:52
Секретарю фракции "Армения" Арцвику Минасяну также предъявили обвинения и избрали подписку о невыезде в качестве меры пресечения.