Զաս․ Լաչինի միջանցքի շրջափակումն անթույլատրելի է
Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարևոր է, բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։
«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարևոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց և հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։
Դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից ադրբեջանցի վայ-բնապահպանների, իրականում՝ քաղաքացիական հագնված զինվորականների և հատուկ ծառայությունների աշխատակիցների ամբոխը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Վայ-բնապահպաններն ամեն կերպ սադրում են խաղաղապահներին, վիրավորում, միաժամանակ տարածում տեսանյութեր, որոնք կոչված են ահաբեկելու հայ բնակչությանը։ Ութ օր Արցախ անհնար է մթերքներ և դեղորայք հասցնել։ Ավելի քան հազար մարդ, այդ թվում երեխաներ, մնացել են ճանապարհին։ Դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը փակել էր գազի մատակարարումն Արցախ, բայց դեկտեմբերի 16-ին ստիպված է եղել վերականգնել գազամատակարարումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.