Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկը մահացել է
Արդեն 8-րդ օրն է, որ Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ. Հիվանդանոցներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները: Առավոտյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է:
Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, այդ հիվանդը, որը 15 տարի գտնվում էր հեմոդիալիզի վրա և ուներ տարբեր դեկոմպենասացված վիճակ, պետք է գնար այլ ստուգման:
Նա նաև նշել է, որ 1960 թվականին ծնված տղամարդը տեղափոխվել է Երևանի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց,ո րտեղ պետք է իրականացվեր բաց վիրահատություն:
Այս պահին Ստեփանակերտի հնրապետական հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, վերակենդանացման բաժանմունքում 11 հիվանդ է գտնվում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Մհեր Մուսայելյանն ասաց, որ 52-ամյա մի հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր, կոմատոզ վիճակում, արհեստական շնչառության սարքին միացված. «Երկու օր առաջ կոմայից դուրս է եկել, արդեն վիճակը կայուն է, մոտակա օրերին կտեղափոխվի բաժանմունք»:
Իր հերթին «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը նշեց, որ իրենց մոտ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնրային բաժանմունքում այս պահին 12 երեխա է գտնվում. «Ներկա պահին գերծանրաբեռնված է մանկական բաժանմունքը, որտեղ պառկած են բրոնխոթոքային պաթոլոգիաներով հիվանդները և նորածնային նորածնային և վերակենդանացման բաժանմունքը, որտեղ այս պահին գտնվում է 12 երեխա: Նրանց գերակշիռ մեծամասնության վիճակը գնահատվում է կայուն ծանր: վերակենդանացման բաժանմունքում գտնվողն 4 ամսական երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Նրա կյանքին վտանգ է սպառնում»,-ասաց նա:
ՀՀ մասնագետների հետ խորհրդակցելով առցանց կապով Արցախի բժիշկները փոքրիկին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, բայց Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.